«Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ամիսներ առաջ մեծ քննարկումների տեղիք տվեց պետության կողմից Ծաղկաձորում գտնվող արդեն նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքը։

Այսօր հատուկ այց եմ կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոց, հետևել եմ համալիր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ամենայն մանրամասնությամբ ծանոթացել լայն թափով ընթացող կոնստրուկտիվ մեծամասշտաբ աշխատանքներին և պետության հանդեպ ներդրումային պարտավորությունների իրականացման գործընթացին Կոմերցիոն տնօրեն՝ Կարապետ Տեր-Հակոբյանի ուղեկցությամբ։ Հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ վերականգնման և վերակառուցման փուլում է:

Ամիսներ առաջ կնքվեց պայմանագիր նաև համաշխարհային նշանակության «MERCURE» բրենդի հետ, որով «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը, որը արձանագրում է այն նշանակալից փաստը, թե որքան կարևոր է այդ բրենդի մեր երկրում լինելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել