Հողի հարկից ազատվում են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անձիք՝ նույն հոդվածով նախատեսված դեպքերում: Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անձիք՝ նույն հոդվածով նախատեսված դեպքերում:Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:
Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Գույքահարկի գծով արտոնությունները սահմանված են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով:
Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:Հաշվետու տարվա ընթացքում արտոնություն ունեցող գույքահարկ վճարողը գույքահարկը վճարելուց ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը:Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնությունը դադարելու դեպքում գույքահարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: