Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները։
Արթուր Պողոսյանը 2018 թվականի ապրիլի 3-ից մինչ օրս զբաղեցնում է Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնը։
«Իմ համոզմամբ՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ձևավորումը կծառայի Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության արդյունավետ իրականացմանը միայն այն դեպքում, եթե մասնագիտացված պալատում ընդգրկված լինեն վարչաիրավական ոլորտում բարձր մասնագիտական որակներ և պատրաստվածություն ունեցող դատավորները։ Իմ կարծիքով՝ վարչական մասնագիտացումը՝ զուգորդված աշխատանքային և գիտատեսական հմտություններով, կօգնի դատարվորներին առավել հստակ հասկանալու իրենց գնահատմանը տրվող գործերի էությունը, ըստ այդմ՝ ավելի արդյունավետ գտնել լուծումներ, ինչն իր հերթին կհանգեցնի նորաստեղծ պալատի գործունեության արդյունավետության բարձրացմանը»,-իր ելույթում նշեց նա
Արթուր Պողոսյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում