Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 26-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ին կեսօրից հետո, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ:
Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-30-ին, հուլիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 4-6, 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
