Կառավարությունը շուրջ 2 մրդ դրամ կհատկացնի ոստիկանությանը

Կառավարությունը շուրջ 2 միլիարդ դրամ կտրամադրի ոստիկանությանը։ Որոշումը ներկայացված է կառավարության հունիսի 17-ի նիստի օրակարգում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ընթացիկ տարվա պահապանման ծախսերի պատշաճ ֆինանսավորումն ապահովելու նպատակով լրացուցիչ անհրաժեշտ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն կա:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ․-երի ծրագրով ամրագրված՝ ոստիկանությունում աշխատանքի վարձատրության բնագավառում իրականացվող բարեփոխումներին համահունչ նախագծով  հատկացումներ է նախատեսվում ոստիկանության ծառայողների (աշխատողների) արդեն իսկ ձևավորված տարեկան միջին  անվանական աշխատավարձերի պահպանման նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել