Դատավորը երդվեց

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Ձեր գիտելիքները օգտագործեք իսկապես արդարադատություն իրականացնելու համար: Միշտ հիշեք, որ ձեր որոշումները պետք է կայացվեն հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել