Հունիսի 10-ին ՝ ժամը 09։30-ից մինչև 10։50-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադրեցվել է ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Պատճառված անհարմարության համար մետրոպոլիտենը հայցում է ուղևորների ներողամտությունը։