Հարգելի քաղաքացիներ, սա կեղծիք է՝ ակնհայտ կեղծիք. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ, սա կեղծիք է՝ ակնհայտ կեղծիք։

Նմանատիպ խարդախություններին հավատալը կարող է հանգեցնել ֆինանսական ու անձնական տվյալների կորստի։

Բանկային տվյալներ տրամադրելու դեպքում կրելու եք նյութական վնասներ։

Անձնական տվյալներ տրամադրելու դեպքում կարող եք դառնալ ինքնության գողության զոհ։

Գաղտնաբառեր ու մուտքանուններ տրամադրելու դեպքում վտանգում եք կորցնել հասանելիությունը ձեր հաշիվներին։

Ու ի վերջո, համացանցում տարածվող նման խաբեությունների հավատալուց ու տվյալներ վստահելուց առաջ մեկ վայրկյան արժե մտածել արդյո՞ք չեն խաբում։

Արդյո՞ք հաղորդագրությունը տարածող էջը իրական է և համապատասխանում է ներկայացվող ընկերության պաշտոնական էջին։

Արդյո՞ք նման շռայլ նվեր հնարավոր է ստանալ ընդամենը նկար հավանելու ու տարածելու համար»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել