«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, քանդակագործ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին: Տպավորությունները խիստ դրական են: Այս մասին գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Արձանի կառուցման և տեղադրման աշխատանքներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վստահ եմ, տեղադրումից հետո Փրկչի արձանը աշխարհի բոլոր հայերի, բոլոր քրիստոնյաների միավորման ուխտատեղի է դառնալու»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: