Արարատ Միրզոյանը, Լավրովի հետ ասուլիսի ժամանակ, անդրադարձավ դրսում հավաքված ցուցարարներին

Կարող եմ միանշանակ պնդել՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Որքանով հասցրել եմ հետևել, տեղի ունեցող միտինգների բազմամարդությունը կամ սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է և բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն», – ասաց Միրզոյանը։

Նա ասաց, թե եթե անդրադառնա այդ գործընթացի տրամաբանական կողմերին, ապա իր կարծիքով, այդտեղ ողջախոհության հետ կապված հարցեր է տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել