Մենք տարբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին․ Արարատ Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից հայտարարություններն այն մասին, որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ, մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև՝ կապ, որը Թուրքիայի իշխանություններն են փորձում գտնել կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է։ Կան որոշակի տարբերություններ այն առումով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին», – հայտարարեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել