Դիմել ենք ԱԺ, քննիչ հանձնաժողով կստեղծվի. Անահիտ Ավանեսյան

Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դիմել են Ազգային ժողով, քանի որ կարծում են, որ պատգամավորական մանդատը թույլ չի տալիս որևէ անձի դրսևորել խուլիգանական վարքագիծ:

«Ես կարծում եմ, որ ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովը, որը կստեղծվի՝ մանրամասն կքննի այս վարքագիծը և դրան համապատասխան արձագանք կլինի: Անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ բեմականացված գռեհիկ շոուներ են: Կրկնեմ՝ ոստիկանական ուժերը պետք է գործեն օրենքի շրջանակներում, ժողովրդավարության սկզբունքները պահպանվում են 2018 թվականից սկսած: Երեկվա գռեհիկ ակցիան չի տեղավորվում պատգամավորական մանդատի մեջ»,-ասաց նա:

Նշենք, որ հունիսի 8-ին ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Աննա Մկրտչյանի և Ասպրամ Կրպեյանի հետ գնացել էին Անահիտ Ավանեսյանին ասելու, որ «իրենք կրում են ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել