Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հունիսի 10-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց համալսարանի հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը:
Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մոտ կլինեն ավտոբուսներ, որոնք համալսարանականներին կտեղափոխեն Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի: