Մենք վաղվա մեր ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ են արել, որովհետև վաղը միջազգային պատվիրակություն է գալիս Հայասատան. այս մասին այսօրվա հանրահավաքն ամփոփելիս ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղթելյանը:
«Ժամը 10:30-ին մեր հայրենակիցներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ: Այսօր մեզ դիմել են մեր հերոս տղաների ծնողները: Գիտեք, որ դատարանը շարունակում է իր ապօրինությունները՝ Նիկոլ Փաշինյանին չհարցաքննելով պատերազմի հարցով: Վաղը մեր հերոս տղաների ծնողները ԲԴԽ-ի դիմաց ունեն բողոքի ակցիա: Վաղը 10:30 կլինենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղից կգնանք ԲԴԽ, իսկ ժամը 15:30-ին նորից կհավաքվենք այս հրապարակում»,- ասաց նա: