Կարմիրով Ադրբեջանի ռազմական ծախսերն են, կապույտով՝ Հայաստանի. Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարմիրով Ադրբեջանի ռազմական ծախսերն են, կապույտով՝ Հայաստանի:

Էն որ մեկ-մեկ 20 տարի տևած խաղաղության ու 20 տարի Արցախ պահած լինելու մասին են զառանցում, այ այդ տարիների պատկերն է:

Դուք 20 տարի ժամանակ եք ձգել ի վնաս մեզ, ձեր 20 տարիները ռազմական բալանսի անվերադարձ խախտման տարիներ էին, տարիներ էին, որոնց ընթացքում Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեն էր գերազանցում:

Տարիներ էին, որոնց ընթացքում Ադրբեջանը մինչև ատամները զինվում էր, իսկ Հայաստանում դուք զբաղված էիք՝ փողերը Լոսերում ու Աթենքներում առանձնատներ և Բադեն-Բադեններում թավանի գումարներ հասցնելով»,- գրել է նա:

Լուսանկարը կարող եք դիտել՝ այստեղ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել