Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն մայրերին, ովքեր իրենց երեխաների հետ մանկասայլակով մասնակցում են երթին: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Ես հատուկ խոնարհվում եմ սիրելի մայերեր Ձեզ առաջ: Դուք և ձեր երեխաները մեր երկրի ապագան եք և հենասյունը: Շնորհակալ եմ շատ:
Ժողովուրդ ջան, այսօր Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական ճգնաժամ չկա և լոգիստիկ խնդիրներ են: Եթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում: Եվ այդ ամենի համար ոստիկանների մեկ ամսում 30 հազար միլիարդ դրամ պարգևավճար է տվել: Որովհետև նա ավելի շատ իր սեփական առոթն է սիրում, այլ ոչ թո ժողովրդին»,- ասաց նա: