Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հիմք ընդունելով 2022 թվականի մայիսի 19-ի ԲԴԽ-49-Ո-136 որոշումը՝ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 2 թափուր հաստիք:
Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի մայիսի 30-ը ներառյալ»: