Քաղաքացին շմոլ գազից թունավորվել է. ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքի Կորգանյան հասցեում տեղակայված տան լոգասենյակում Ա.Շ.-ի` շմոլ գազից ծանր աստիճանի թունավորում ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել