«Թվային Հայաստան» կազմակերպությունը գործարկել է digital-armenia.am էլեկտրոնային ռեսուրսների շտեմարանը։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային ռեսուրսների մասին։
«Թվային Հայաստան» կազմակերպության առաքելությունն է թվայնացման ու տեխնոլոգիական զարգացման միջոցով նպաստել Հայաստանի հզորացմանը։

Կազմակերպության թիմը մշակում է հանրային կառավարման, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ծրագրեր և հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև իրականացնում է այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի մշտադիտարկում և արդյունավետության գնահատում։
Կազմակերպության նախագահը արդարադատության նախարարի նախկին տեղակալ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական Սուրեն Քրմոյանն է։