Կառավարությունը մայիսի 18-ի նիստին որոշում ընդունեց 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար։
Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։
Տրամադրվող հետվճարը կձևավորվի հետևյալ համամասնությամբ՝ պետություն՝ 5%, համագործակցող բանկ՝ 5%:
Անկախ կատարած գործարքների չափից՝ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5,000 դրամը։