ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Տելեգրամի իր ալիքում գրել է.
«Վաղը կշարժվենք մի շարք ուղղություններով: Ես ժամը 8:00 կլինեմ Լենինգրադյան-Սեբաստիա հատման մոտակայքում:
Միացե՛ք, միասին հասցնենք մեր գործը ավարտին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման հանրահավաքն ամփոփելիս հրապարակեց այն հասցեները, որտեղից վաղը սկսվելու է իրենց անհնազանդության ակցիաները: