«Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ամփոփելիս Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հրապարակեց այն հասցեները, որտեղից վաղն առավոտյան՝ ժամը 8:00-ին, շարժման մասնակիցները սկսելու են իրենց անհնազանդության ակցիաները:
«Հրապարակում եմ ցանկը. Գարեգին Նժդեհի հրապարակ, Կոմիտաս՝ եկեղեցու մոտ, Ավան՝ Հարսնաքարի մոտ, Մասիվ՝ Մեգամոլի դիմաց, Սասունցի Դավիթի արձանի դիմաց, 15 թաղամաս՝ Հանրապետական հիվանդանոցի այգի, Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկ և Ֆրանսիայի հրապարակ: Սիրելի հայրենակիցներ, վաղը ժամը 8:00-ին սկսում ենք մեր ակցիաները»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ շարժման մասնակիցները պետք է ժամը 19:00-ին վերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված է հանրահավաք իրականացնել: