ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնական այցով Կահիրեում է։ Այցի շրջանակում Գլխավոր դատախազը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ: Գլխավոր դատախազները ստորագրել են ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։