«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովրդի հավաքական հիշողությունը միշտ անկեղծ է և արդար։
Հայ ժողովուրդը տվել է իր գնահատականը նախկին իշխանություններին բազմիցս։ Պետք են այնպիսի ուժեր, որոնք ընդունակ են երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։
Հայաստանի հզորացումը հիմա այլընտրանք չունի։ Պատերազմից հետո՝ արդեն երկու տարի, մեր երկրի զարգացման համար առաջնահերթ ուղղություններում արվող քայլերը շատ թույլ են՝ սկսած բանակաշինությունից, տնտեսության զարգացումից վերջացրած արտաքին քաղաքականությունով։
Այդ ոլորտների պատասխանատուներն ընդհանրապես կոմպետենտ չեն, չեն կարողանում արդյունավետ կառավարել։
Մենք ժողովրդի «պրոեկտն ենք։ Վստահ ենք, որ հասարակությունը զգում է նոր ուժի անհրաժեշտություն, որը հնարավորություն ունի հստակ ծրագրերով, տեսլականով երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։
Համոզված ենք, որ գործող իշխանությանը կարող ենք ընտրություններով հաղթել»։