ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է «Դիմադրություն» շարժման այսօրվա քայլերթին։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քայլերթով շրջել են Երևանի կենտրոնական փողոցներում։ Վերջիններս շարժվեցին Կառավարական առանձնատուն, որտեղ մի պահ կանգ առան և կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, որից հետո շարունակեցին իրենց քայլերթը և վերադարձան Ֆրանսիայի հրապարակ:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները ավտոերթերի միջոցով փակել էին մի շարք փողոցներ և խաչմերուկներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Iravaban.net-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ժամը 12:20-ի դրությամբ բերման է ենթարկվել 414 քաղաքացի: