Վարչապետը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին:

Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել