Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ:
Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով»,- նշված է հայտարարության մեջ: