Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:
«Մեծ կորուստ է Լևոն Արոնյանի տեղափոխվելն այլ հավաքական, թեև նա միշտ մնում է մեր հավաքականի բարեկամը։
Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ», – ընտրություններից հետո իր խոսքում նշել է ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը: