Նիկոլ Փաշինյանը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին, ով, ըստ «Դատալեքսում» առկա քրեական գործերի, քրեական ենթամշակույթի ալֆան և օմեգան է. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ Նիկոլը «անտիգողական» պայքար էր մղում և հիացմունքից հալած պլոմբիր դարձած իր քաղաքացիների առաջ ճվում էր՝ «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվեն, քանի որ դրանք կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն են: Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, հանկարծ մտքներով չանցնի՝ կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլնի, ներկա կլնի, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»։

Ահա այս սուրբ խոսքերը Նիկոլը բղավել է 2019 թվականին՝ գողական ենթամշակույթի դեմ պայքարով զմայլվածների առաջ։

Երեկ Նիկոլը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին, ով, ըստ «Դատալեքսում» առկա քրեական գործերի, քրեական ենթամշակույթի ալֆան և օմեգան է։

Հիմա Վանաձորից զանգում և հարցնում են՝ ե՞րբ է Նիկոլը գալու և Ակային (Արկադի Փելեշյանին) տալու պատերով ու պառկեցնի ասֆալտին՝ ինչպես և խոստացել էր՝ որ էդ տեսարանները մենք տեսնեք իրականության մեջ։

Պահանջում ենք Նիկոլի խոստացած տեսարանը»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել