Լևոն Քոչարյանը հայտնել է, թե վաղը որտեղից է սկսելու ավտոերթը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Տելեգրամի իր ալիքում գրել է.

«Վաղը ժամը 12:00-ին մեքենաներով հավաքվում ենք այստեղ՝ ավտոշուկայի մոտակայքում և ավտոերթով շարժվում դեպի Երևանի փողոցներ: Իսկ 16:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին խոսելով վաղվա անելիքներից Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ժամը 12-ից տարբեր ուղղություններով ավտոերթեր են տեղի ունենալու:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել