Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 5000 քաղաքացու:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: