Ո՞ր ժամանակահատվածի համար է վճարվում անաշխատունակության նպաստը

Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):

Օրինակ, հղիության ու ծննդաբերթյան արձակուրդը կազմում է 140 օր: Սակայն եթե հղիության ու ծննդաբերության նպաստի իրավունք ունեցող անձի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է արձակուրդի 100-րդ օրը, ապա նպաստ նա կարող է ստանալ արձակուրդի 100 օրվա ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար, այլ ոչ թե ամբողջ՝ 140 օրվա համար:

Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:

«Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել