Գնել Սանոսյանը Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին:

Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է Գ. Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս լավ ծանոթ է մարզին, համայնքին և դա մեծապես կօգնի աշխատանքները բնականոն կազմակերպելու համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վեդի համայնքի նախկին պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին՝ մինչ այս համայնքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար:

Գարիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն այս բարդ ժամանակահատվածում Վեդի խոշորացված համայնքի ղեկավարումն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ մինչև առաջիկա նոր ընտրությունները՝ համայնքը կղեկավարվի բարձր մակարդակով: Գ. Սարգսյանը նշել է, որ դժվարություններով հանդերձ, շատ լավ պատկերացնում է իր անելիքները և կանի առավելագույնը, որպեսզի համայնքի բնականոն աշխատաքները չխաթարվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել