Շուրջ 1 ժամից (18:00) կավարտվի Գառնի-Երևան մայրուղային ջրատարի վերանորոգումը

Ինչպես տեղեկացրեց «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Մխիթար Գալստյանը, Երևան-Նուբարաշեն հատվածում ձնհալի պատճառով ծանրացած հողի սողք էր տեղի ունեցել, որը քաշել և միացման տեղից պոկել էր 800 մմ տրամագծով պողպատյա խողովակաշարը, փոխանցում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Ջրի արտահոսքը կազմում էր մոտ 100 լիտր վայրկյանում, որն անմիջապես արձանագրել էին ճնշման չափիչ սարքերը ընկերության կենտրոնական Կարգավարական բաժնում: «Խելացի» տեխնիկան անգամ վթարի մոտավոր տեղն էր հուշել: Դա «Կենտրոն» տեղամասին թույլ էր տվել առանց ժամանակ կորցնելու անցնել գործի:

Բացված հատվածի եռակցման աշխատանքների ավարտից հետո հերթականությամբ կփակվեն ջրթափերը, կվերագործարկվի Գառնիի ջրաղբյուրը ու մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի սպառողների ջրամատակարարումը:

Ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունվարի 5-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
  • Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
  • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,
  • Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի,
  • Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
  • Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել