Հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով. ԲԴԽ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 48-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:

Նիստի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել