Մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տալ դիլերների և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ․ Վահան Քերոբյան

Հունվարի 1-ից մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տալ դիլերների և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ու հիշեցրեց ավտոմեքենաների թրեյդերի մասին օրենքը։

«Մենք կարգավորումները փոխեցինք այնպես, որ հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի։ Ճիշտ է՝ նոր մեքենաների դիֆիցիտ կա, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր, լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխեն իրենց մեքենաները»,-նշեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել