Իրավաբան․net-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ՝ Շուշաննա Կոստանյանը նշանակվել էր փոխվարչապետի օգնական։
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
9 ապրիլի 1999 թ., ք․ Արմավիր
Կրթություն
2015-2019 թթ. – Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան, մենեջմենթի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
2019-2021 թթ. – Հայ-Ռուսական սլավոնական համալսարան, «Ռազմավարական կառավարում» մագիստրոսական ծրագիր
Աշխատանքային գործունեություն
2020-2021 թթ. – անհատ ձեռներեց՝ զբոսաշրջության բնագավառում
2020 թ. սեպտեմբերից 2021թ. դեկտեմբեր – ՀՀ Արմավիրի մարզպետարանի զարգացման, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի փորձագետ
2021 թ. հունվարից հուլիս – Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս։
2021 թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Հ. Մաթևոսյանի օգնական
Այլ տվյալներ
2019 թ.-ից ծավալել է բիզնես խորհրդատուի գործունեություն։ Այս ընթացքում իր անմիջական խորհրդատվությամբ ստեղծվել են մի շարք հաջողված բիզնես ստարտափեր ու ծրագրեր:
2021 թ. սեպտեմբերին ընդունվել է Լոնդոնի Բիզնես դպրոց, որտեղ անցնում է թվային մարկետինգի դասընթաց։
2020-2021 թթ. իրականացրել է «Արմավիրի գույներ» ծրագիրը, որը խթանել է տուրիզմի զարգացումն Արմավիրի մարզում։
2019-2020 թթ. սովորել է Առաջնորդության դպրոցում։
2018 թ․ արժանացել է Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի «Լավագույն ուսանող» կոչմանը:
2016 թ. Գիտական էսսեի համառուսական մրցույթի «Գիտական մոտեցում» անվանակարգում գրավել է 3-րդ տեղը` ներկայացնելով «Հաջողությունը ժամանակակից աշխարհում» էսսեն:
Զեկույցներ է ներկայացրել մի շարք գիտաժողովներում:
Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ