Ի՞նչ իրավունքներ ունեն տիեզերագնացները

Տիեզերքում հայտնված առաջին մարդը խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինն էր։ 1961 թ. ապրիլի 12-ին նա Վաստոկ 1 հրթիռով 108 րոպե անցկացրել է Երկրի մթնոլորտից դուրս:

Տիեզերքի և տիեզերագնացների իրավական կարգավիճակի մասին հիմնական միջազգային փաստաթուղթը հանդիսանում է ՄԱԿ-ի 1967թ. «Տիեզերքի մասին» համաձայնագիրը:

Ըստ նշված համաձայնագրի` տիեզերագնացները դիտվում են որպես մարդկության «բանագնացները» տիեզերքում:

Տիեզերագնացները այլ պետության տարածքում կամ բաց ծովում հարկադրված վայրէջքի, վթարի դեպքերում օգտվում են համաձայնագրի անդամ-պետությունների օգնությունից:

Հարկադրված վայրէջքի դեպքում տիեզերագնացները պետք է հնարավորին սեղմ ժամկետում վերադարձվեն համապատասխան պետություններ:

Տիեզերագնացներն էլ իրենց հերթին պարտավոր են տիեզերական տարածքում օգնություն ցուցաբերել միմյանց:

Տիեզերագնացներն իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվել Լուսնի և այլ երկնային մարմինների վրա:

Հ.Գ. ԱՄՆ օդուժի սահմանմամբ տիեզերքի «շեմը» սկսվում է 80,5 կմ (50 մղոն) բարձրությունից, իսկ ըստ Օդագնացության միջազգային ֆեդերացիայի (ՕՄՖ)՝ 100 կիլոմետրից։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել