«Առուշ Առուշանյան» դաշինքը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Առուշ Առուշանյանն իր շնորհակալական նամակը գրել է դեռ հոկտեմբերի 17-ին, սակայն հասկանալի պատճառներով այն Ձեզ ենք ներկայացնում փոքր-ինչ ուշացումով»։
Հ
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը հոկտեմբերի 17-ին մասնակցել էր Գորիսի ավագանու ընտրություններին և հաղթանակ տարել։
Նշենք նաև, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վայր է դրել մանդատը։ Ցուցակում նրան հաջորդում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեք ամսից ավելի կալանավորված է։ Սակայն «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ, Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Իրավաբան․net-ին հայտնեց, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։