Իրավաբան, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լսեցի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական պատվիրակության հայցապահանջն ու փաստարկները։
Մի կողմ դնելով այն, որ դրանք հիմնազուրկ են և միջազգային իրավունքի հետ որևէ առնչություն չունեն, մի կողմ դնելով այն, որ ապացուցողական բազան հայերի (ոչ ՀՀ ներկայացուցիչների) թվիթերյան գրառումներն են և ՈՄԱ-ի մարզումները, մի կողմ դնելով արհեստավարժ բանախոսների զոհի կերպար ստեղծելու ինքնավստահ տոնայնությունը՝
մի բան նկատել է պետք, որ Ադրբեջանն ամեն գնով, այդ թվում՝ ինքն իրեն զոհ սարքելու միջոցով, ձգտելու է զրկել հայերիս սեփական իրավունքները պաշտպանելու ցանկությունից։
Սա նրանց մարտավարությունն է առ ավելի հեռահար ռազմավարության…
Իսկ ի՞նչ է պետք մեզ չպարտվելու և ոչ ուշ ապագայում հաղթելու համար՝ ՀԱՍԿԱՆԱԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ՆՐԱ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ/ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ընդամենը՝ ունենալ սեփականը …»