Կրծքով կերակրումը հակացուցում չէ Covid-19-ի դեմ պատվաստումների համար. մանկաբույժ

Առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարկել, որում Թիվ 17 պոլիկլինիկայի մանկաբույժ Անահիտ Պիվազյանը նշում է, որ կրծքով կերակրումը հակացուցում չէ Քովիդ-19-ի դեմ պատվաստումների համար։

«Ապրիլ ամսից պոլիկլինիկայում կատարվում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ՝ տարատեսակ պատվաստանյութերով։ Առ այսօր մեզ դիմել են տասնյակ կրծքով կերակրող մայրիկներ, իրենց թերապևտի մոտ ստանալով համապատասխան խորհրդատվություն, համոզվել են, որ կրծքով կերակրումը հակակցուցում չէ, ինչպես մյուս պատվաստանյութերի համար, այնպես էլ քովիդի դեմ պատվաստումների համար։ Խորհրդատվությունը ստանալուց հետո կատարել են իրենց որոշումը, ստացել են պատվաստումները։

Առ այսօր նման մայրիկների մոտ, որոնք ստացել են պատվաստում, չունենք արձանագրված բարդություններ։ Կոչ եմ անում մյուս մայրիկներին, ովքեր կերակրում են իրենց բալիկներին կրծքով, հավաստիանան, որ կրծքով կերակրումը հակացուցում չէ պատվաստումների համար, ականջալուր չլինեն բազմաթիվ, տարատեսակ ասեկոսեների և մոտենան իրենց համապատասխան պոլիկլինիկա, դիմեն բժշկին, ստանան իրենց պատվաստումը»,-նշում է մանկաբույժը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել