«Համոզված եմ հաղթանակը առջևում է և ժամեր հետո մենք կիմանանք ըտրության արդյունքները։ Հուսով եմ մեր համայնքի բնակիչներն ըստ արժանավույն կգնահատեն 2017 թվականից մինչև օրս Առուշ Առուշանյանի գլխավորությամբ տեղի ունեցող փոփոխությունները»,-այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։
Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ցուցմունք է տվել Առուշ Առուշանյանի դեմ և դրա համար է ազատ արձակվել։
«Դա բացարձակ ապատեղեկատվություն է, նման բան լինել չի կարող։ Թող չերազեն էլ, որ նման բան կարող է լինել, դա անմտություն եմ համարում»,-ասաց Գորիսի փոխհամայնքապետը։
Մենուա Հովսեփյանը նաև մեկնաբանեց այն լուրերը, որ Առուշանյանը համաձայնության է եկել իշխանության հետ և իր ազատության դիմաց պատրաստ է հրաժարվել Գորիսի քաղաքապետի պաշտոնից։
«Դա բացարձակ ապատեղեկատվություն է։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Առուշ Առուշանյանին համոզված են, որ նման բան չի կարող լինել»,-ասաց նա։
Անդրադառնալով ընտրախատումներին, նա ասաց, որ լուրեր ունեն ւ դա իրենց ծանոթ ձեռագիր է։