Երասխում հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել