Թող 30 տարի այդ մարդկանց սոված չթողեին, ապրելու միջոց տային և հիմա նման բաներ չասեին․ Շիրակի մարզպետը՝ 50 հազար դրամ բաժանելու մասին

«Այս պային ամեն ինչ օրենքի սահմաններում է»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Լրագրողի այն հարցին, որ ըստ մամուլում հրապարակումների որոշ ընտանիքների ընտրությունների նախաշեմին 50 հազար դրամ է բաժանվել, Հարությունյանն արձագանքեց․ «Առաջարկում եմ բոլոր նման դեպքերը տալ իրավապահ մարմիններին և թող այդ ամեն ինչը քննվի։ Դրանք սոցիալական աջակցություններ են, որոնց հետ կապ չունեն, ո՛չ ընտրությունները, ո՛չ որևէ տեսակ գործողություններ։ 30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, շատ մարդիկ դիմումներ են գրել և աջակցություններ են ստացել։ Թող 30 տարի այդ մարդկանց սոված չթողեին, ապրելու միջոց տային և հիմա նման բաներ չասեին»,-ասաց Շիրակի մարզպետը։

Ընտրատեղամասի առջև իր նակխընտրական ցուցակի մասին նա ասաց, որ դա խախտում չէ, քանի որ 50 մետից ավել հեռավորության վրա է ընտրատեղամասից։

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը շուրջ 8 ամսիս եղել է Շիրակի մարզպետը, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է Գյումրիի ՏԻՄ ընտրություններում։

Նա նշեց ընտրվելու դեպքում ինքն է լինելու քաղաքապետը և ոչ ոքի չի նշանակի այդ պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել