Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետև` նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Դատարանի վճիռը դահլիճում ներկաները լսում են հոտնկայս: Դատավարության մասնակիցները դատարան են դիմում և իրենց ցուցմունքներն ու բացատրությունները տալիս են կանգնած, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի: Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:
Դատական նիստի կինո և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ: