Ի՞նչը կարող է գրանցվել որպես ապրանքային նշան

Որպես ապրանքային նշաններ` կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`
1) բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.
2) տառերը կամ թվերը.
3) նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.
4) եռաչափ պատկերները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.
5) հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.
6) ձայնային ազդանշանները.
7) վերոնշյալ 1-6-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել