Փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը

Փախստականի կարգավիճակ ստացած անձին լիազորված մարմինը տալիս է փախստականի վկայական եւ ճամփորդական փաստաթուղթ, որոնց ձևերը և տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Փախստականի ճամփորդական փաստաթուղթը տրվում է «Փախսստականի կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնևի կոնվենցիային համապատասխան։

Փախստականի վկայականը Հայաստանի Հանրապետությունում համարվում է փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և տրվում է փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին լրացած բոլոր անձանց, իսկ ճամփորդական փաստաթուղթը՝ փախստականի վկայական ստացած անձանց՝ ըստ ցանկության։

Օրենքով սահմանված կարգով՝ փախստականի կարգավիճակ ստացած, 16 տարին չլրացած փախստականների մասին տվյալները նշվում են նրանց ծնողների՝ փախստականի վկայականում եւ ճամփորդական փաստաթղթերում կամ այլ օրինական ներկայացուցչի համապատասխան փաստաթղթերում։ Փախստականի կարգավիճակ ստացած անձանց երեխաները 16 տարին լրանալուց հետո կարող են դիմել լիազորված մարմնին՝ փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել