ՀՀ-ում դադարեցվել է մեծահասակների և երեխաների համար նախատեսված Ֆերվեքս դեղամիջոցի շրջանառությունը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման 30-րդ կետի 1 ենթակետը, ինչպես նաև  հաշվի առնելով  «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2013 թվականի հունիսի 3-   ի և Շվեյցարիայի «Դելտա Մեդիքլ Պրոմոուշնս» ընկերության, որը հանդիսանում է «Բրիստոլ-Մայերս Ֆրանսիա» ընկերության դեղերի պաշտոնական առաքողը ԱՊՀ երկրներում, գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Բրիստոլ- Մայերս Ֆրանսիա» արտադրության «Ֆերվեքս երեխաների համար բանանի համով ներքին ընդունման լուծույթի դեղափոշի» M5126, M4847, M5340, M5341 և «Ֆերվեքս մեծահասակների համար կիտրոնի համով ներքին ընդունման լուծույթի դեղափոշի» M5633  խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել