Հունիսի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Կասյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Նարինե Հ.-ին: Ոստկանությունից տեղեկացնում են, որ վերջինս փետրվարի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: