Մինչև ո՞ր պահը կարելի է ետ վերցնել վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ վարչական դատարան բողոք ներկայացնելուց հետո մինչև դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։

Եթե բողոք բերած անձը դիմումը ներկայացրել է վերաքննիչ վարչական դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին։ Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով։

Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ վարչական դատարանի որոշման կայացման պահից վարչական դատարանի վճիռը մտնում է oրինական ուժի մեջ, եթե լրացել է վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետը, և վճիռը չեն բողոքարկել այլ անձինք։

Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան՝ որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել